Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից:
Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական տա։
Հավելենք՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը հայտնել էր, որ ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության հարցով հանձնախումբ է ձևավորվել։
Նշենք նաև՝ օրերս հայտնի դարձավ, որ Գագիկ Ջհանգիրյանը վիրահատվել է։