Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռն Սամարայում արտակարգ վայրէջք է կատարել: Պատճառը ուղևորներից մեկն է, որը խախտել է հասարակական կարգը:
Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ-ին:
«Այսօր գիշերը ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել Մոսկվայից Երևան մեկնող օդանավի ուղևորներից մեկի ագրեսիվ պահվածքի մասին։ Օդանավի հրամանատարը որոշում է կայացրել Սամարայում արտակարգ վայրէջք կատարելու վերաբերյալ»,- նշել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
Սամարայի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները նրան ձերբակալել են:
Նրա խոսքով ՝ դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վիճել է այլ ուղևորների հետ և անպարկեշտ արտահայտություններ արել: