Իրականում Տաթև-Աղվանի ճանապարհին շինարարական աշխատանքներ իրականացվում են, բայց դրանց պետք է ավելի մեծ տեմպ հաղորդել, քանի որ հատկապես փոքր մեքենաների համար մեծ խնդիրներ են ստեղծվում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ ճանապարհի ամբողջ երկայնքով, մասնավորապես՝ Տաթևից Քաշունի ընկած հատվածում, ամենավատ վիճակն է։
«Ցանկալի կլիներ շինարարության տեմպն ավելացնել, քանի որ այդ հատվածում շատ մեքենաներ են վնասվում՝ հատկապես փոքր մեքենաների համար լուրջ խնդիրներ են ստեղծվում»,- ասաց Ղուկասյանը։
Իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զերծ կմնա մեկնաբանություններից, քանի որ փոխվարչապետին ու ՏԿԵ նախարարին հանձնարարականներ է տվել այդ առիթով, մյուս շաբաթ կանդրադառնան դրանց տեմպին և ընթացքին։
«Կարևոր է անդրադառնալ, որ նախ Տաթև-Լծեն ճանապարհի աշխատանքներն են սկսվել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ դա սովորական ճանապարհը շրջանցող ճանապարհ է, որը պետք է Սիսիսանի մոտակայքից դուրս գա մայրուղի։ Նա նշեց, որ այս ուղղությամբ էլ կարևոր անելիք կա, հանձնարարականները տրված են։
Մանրամասները՝ տեսանյութում։