Էրեբունի ամրոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանն արձագանքել է նախօերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրած «18+» տեսանյութի հեղինակների կողմից հայցված ներողությանը։
«Ոչ մի ներողություն. այս մոլագար վիժվածքները պետք է պատժվեն օրենքի ամենախստությամբ։ Նման տականքների պատճառով փորձ է արվում նաև ստվեր գցել հայ-ռուսական բարեկամության վրա։ Եվ այս վիժվածքներին կարծես թե մի քանի օր առաջ տեսել են Երևանում»,- գրել է Բադալյանն իր Facebook-յան էջում։
Նշենք, որ Հայաստանում սոցցանցերի օգտատերերը մեղադրանքներ են հնչեցրել հոլովակի նկարահանումների մեջ կասկածվող «Пятница» հեռուստաալիքի խմբագիր, ինչպես նաև «Ю» հեռուստաալիքի կրեատիվ պրոդյուսեր Տատյանա Սմարժևսկայայի հասցեին։ Ավելի ուշ Սմարժևսկայան ջնջել է տեսանյութը և Instagram-յան իր էջը։ Սմարժևսկայան առանձին գրառմամբ ներողություն է խնդրել հայ ժողովրդից։