Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալ մինչև օգոստոսի 7-ը, երբ կսկսվի Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանը։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում անելով AS-ին։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողի գործակալ Ժորժե Մենդեշը բանակցություններ է վարում իսպանական «Բարսելոնայի» և «Աթլետիկոյի», անգլիական «Չելսիի», գերմանական «Բավարիայի» և իտալական «Նապոլիի» հետ, սակայն ակումբներից ոչ մեկը հետաքրքրություն չի ցուցաբերում տրանսֆերի նկատմամբ: Սպասվում է, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեյդում» կմնա մրցաշրջանի մեկնարկին, սակայն բաց կթողնի «Բրայթոնի» դեմ անգլիական Պրեմիեր լիգայի առաջին տուրի խաղը:
Հուլիսի 26-ին 37-ամյա պորտուգալացին երեքշաբաթյա բացակայությունից հետո ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդ»: Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոնալդուն ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից», քանի որ ակումբը չի մասնակցելու Չեմպիոնների լիգային։