Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 17 համայնքներում անցկացվելու են Տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ: Այս մասին Armenia Today-ը տեղեկացավ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Արագածոտնի մարզում ընտրություններ սպասվում են 3 համայնքում՝ Թալին, Ալագյազ և Ծաղկահովիտ: Ընտրապայքարը թեժ է լինելու Թալինի համայնքապետի պաշտոնի համար: Ընտրություններին մասնակցելու է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Արդար Հայաստան», «Հայ յեղափոխական դաշնակցություն» և «Կայունություն» կուսակցությունները:
Լոռու մարզի Տաշիր քաղաքում երկու ուժ կմրցի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Միասնական համայնք» դաշինքը:
ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ ընտրություններ են նշանակված Սյունիքի մարզի Սիսիան համայնքում: Այստեղ ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 7 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հանուն հանրապետության», «Աշխատանք և արդարություն» կուսակցությունների դաշինքը, ՀՅԴ-ն, «Զարգացող համայնք» դաշինքը և «Մեկ Հայաստան» կուսակցությունը:
Կոտայքի մարզում էլ համամասնական ՏԻՄ ընտրություններ կլինեն Չարենցավան, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ համայնքներում: