Մոսկվայում մեկնարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների երկրորդ նիստը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի մասնակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հանդիպումն անցկացվում է դռնփակ՝ ռուսական կողմի մասնակցությամբ։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Գրիգորյանի ու Մուստաֆաևի հանդիպումը կկայանա օգոստոսի 30-ին։ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Գրիգորյանն ու Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանին։