Մոսկվայի «Դինամոյի» հայազգի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը չի տեղափոխվի Լոնդոնի «Չելսի»՝ Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների պատճառով։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հաղորդել է անգլիական «Evening Standard» թերթը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Չելսի» մտադիր է Զախարյանին ձեռք բերել «Դինամոյից»։ Ֆուտբոլիստի գործակալ Պավել Անդրեևը Ria.ru-ին հայտնել էր, որ տրանսֆերը շուտով կիրականանա։ Անգլիայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 1-ին։
Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների հանգամանքը թույլ չի տա իրականացնել 15 միլիոն եվրոյի չափով գործարքը։