ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 675 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու նախագծին։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին:
«Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն Է տվել Ուկրաինային օգնության նոր տրանշին, որը գնահատվում է 675 մլն դոլար»,- հայտարարել է Օսթինը։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանն սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: