Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանք անելու համար ընդդիմությունը անհրաժեշտ 35 ստորագրություններն ունի։ Այս մասին գիշերը ԱԺ-ի դիմաց հավաքված քաղաքացիներին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ընթերցելով բոլոր պատգամավորների անունները։
Նա նշել է, որ ստորագրությունները ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներինն են, իսկ իշխող Քաղաքացիական պայամնագիր խմբակցության պատգամավորները չեն ստորագրել այն։
«ՔՊ-ական 18 պատգամավորների ստորագրությունն ունենալուն պես իմփիչմենթի գործընթաց կսկսենք»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանում բողոքի ակցիաներ էին սկսվել սեպտեմբերի 14-ի երեկոյան խորհրդարանում վարչապետի հնչեցրած հայտարարություններից հետո: Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է․ «Մենք ցանկանում ենք ստորագրել մի փաստաթուղթ, որի արդյունքում շատերը կդատապարտեն մեզ, կկշտամբեն ու դավաճաններ կասեն, հնարավոր է նույնիսկ ժողովուրդը որոշի մեզ հեռացնել իշխանությունից, բայց մենք գոհ կլինենք, եթե Հայաստանը 29,8 հազար քառ.կմ տարածքով երկարաժամկետ անվտանգություն ու խաղաղություն ստանա։ Ես կստորագրեմ որոշում, որը դա կապահովի»։
Ավլի ուշ նա հայտարարել էր, որևէ փաստատթուղթ այս պահին օրակարգում չկա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Գերատեսչությունը հայտնել է, որ հայկական կողմից կան զոհեր և վիրավորներ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ստացել են ՀՀ դիմումը և ռուսական միջնորդությամբ հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հավելենք նաև, որ ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ հայտարարություն է ընդունել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է ՀՀ կողմից հաստատվեծ 105 զոհի մասին: