Եվրախորհրդարանը այսօր հաստատել է Ուկրաինային 5 մլրդ եվրո մակրոֆինանսական վարկ տրամադրելու Եվրահանձնաժողովի առաջարկը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
«Սա Եվրամիության աջակցության փաթեթի երկրորդ և խոշորագույն տրանշն է՝ 9 մլրդ եվրոյի չափով, որից 1 մլրդ եվրոն արդեն տրամադրվել է։ Հանձնաժողովը Կիևի կառավարությանը վարկ է տրամադրում շատ շահավետ պայմաններով», – ասված է հրապարակման մեջ։
Եվրախորհրդարանի շտապ ընթացակարգի համաձայն հաստատված օրինագիծն ընդունվել է 534 կողմ, 30 դեմ և 26 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: