Ռուսաստանը ագրեման (նախնական համաձայնություն) է տվել Լին Թրեյսիին Մոսկվայում ԱՄՆ դեսպան նշանակելու համար։ Այս մասին, Interfax-ի փոխանցմամբ, հայտնել Է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Ագրեմանը մենք տվել ենք։ Նրանք ագրեման էին խնդրել որոշակ ժամանակ առաջ»,-ասել է Ռյաբկովը։
Ինչ վերաբերում է նոր դեսպանի նշանակումից հետո ԱՄՆ-ի հետ շփումների ակտիվացման հնարավորությանը, նա նշել է, որ այդ հավանությունը սկզբում պետք է հաստատվի Սենատում․ «Մենք հարաբերությունների ակտիվացմանն ուղղված ցանկացած փոքր նշանի շատ լուրջ կվերաբերվենք, լինեն դրանք հրապարակային ազդանշաններ, թե ինչ-որ գործողություններ։ Բայց առայժմ, ցավոք, իրենց կողմից հակառակմ միտումն է, այսինքն, հասնել հարաբերությունների ամբողջական փլուզման»։
2019թ. փետրվարի 19-ին Լին Թրեյսին ստանձնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը: Նա ավագ կադրային դիվանագետ է: Մինչ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակվելը զբաղեցրել է Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականի պաշտոնը Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյում: 2014-2017թթ. նա ԱՄՆ փոխդեսպանն էր Մոսկվայի (Ռուսաստան) դեսպանությունում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել էր Լին Թրեյսիին։