«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները Սիսիանի ընտրությունների արդյունքները համարել են կոլապս և չգիտեն՝ ինչ է սպասվում Սիսիանում:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ քննարկվել է վերաքվեարկության հարցը` առանց ՔՊ-ի, կամ, միգուցե, նոր ընտրությունների կազմակերպման տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Ալավերդի համայնքների ՏԻՄ ընտրություններում գրանցած արդյունքներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար անակնկալ են եղել: Վերջիններս մինչեւ վերջ համոզված են եղել, որ չնայած ամեն ինչին՝ իրենց հաջողվելու է այդ համայնքներում առավելություն ունենալ. շատ օրենսդիրներ անձամբ էին քարոզարշավ անում: Իհարկե, Սիսիանում ՔՊ-ն առավելություն ունի, սակայն միանձնյա՝ քաղաքի կառավարումը ստանձնելու համար ոչ բավարար թվով է ձայներ ստացել»։
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։