Թուրքիայի Մերսին քաղաքի ոստիկանության շենքի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, կա զոհ։ Թուրքիայի իշխանությունները միջադեպը որակել են որպես ահաբեկչություն։ Ինչպես հայտնում է Ria.ru-ն՝ այս մասին հաղորդել է A Haber հեռուստաալիքը:
Հաղորդվել է նաև ինքնաշեն ռումբի հետևանքով տեղի ունեցած պայթյունի մասին։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ահաբեկչության հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, իրավապահ մարմինների մեկ այլ աշխատակից ծանր վիրավորվել է։
«Արդեն հայտնի է, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է կանգնած դրա հետևում»,-նրա խոսքը մեջբերել է «Anadolu» գործակալությունը: