Ֆինլանդիան կփակի սահմանը ռուս զբոսաշրջիկների համար։ Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է երկրի խոշորագույն Helsingin Sanomat թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
«Նոր սահմանային կանոնները պետք է ուժի մեջ մտնեն արդեն հինգշաբթի երեկոյան, եթե միայն կառավարությունը չփոխի այն ժամանակացույցը, որն արդեն նախապես համաձայնեցված է եղել»,-ասված է հրապարակման մեջ:
Ինչպես սեպտեմբերի 23-ին հայտնել Է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկկա Հաավիստոն, իշխանությունները սկզբունքային որոշում են ընդունել արգելել Ռուսաստանի քաղաքացիների մուտքը զբոսաշրջության կամ այլ երկրներ տարանցման նպատակով: