ArmeniaToday-ը քաղաքացիներից հետաքրքվել է, թե ինչպե՞ս է մեր հայրենակիցների վրա անդրադարձել հայրենադարձությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ի առավոտյան Ռուսաստանում հայտարարված մասնակի զորահավաքից հետո ՌԴ մեծ թվով քաղաքացիներ են եկել Հայաստան։ Նրանց թվում են նաև հայեր, որոնք ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։
Կարծիքները հիմնականում դրական են․ «Հայրենադարձությունը միշտ գովելի է, ուրախ ենք, գրկաբաց ընդունում ենք, բայց լավ կլինի՝ միշտ լինեն այստեղ, մեր կողքին»։
Սակայն կան քաղաքացիներ, որոնք նաև բացասական են վերաբերվում ներգաղթին՝ շեշտելով, որ պետք է մարդկային տեսակը նաև պատասխանատվության զգացում ունենա։
«Իմ վրա անձամբ չի անդրադարձել, բայց մտածում եմ, որ եթե ՌԴ֊ում գրանցված են, ապրում են, թոշակ են ստանում, նա էլ երկրորդ հայրենիք է, պետք է իրենց պարտքը կատարեն, գնան ծառայեն, եթե այստեղից փախել են, այստեղ չեն կատարում իրենց պարտքը, գոնե այնտեղ կատարեն, օգտվել են այնտեղից, գումար են աշխատել, ուղարկել իրենց ծնողներին, այդպես փախչելով՝ ոչ մենք կշահենք, ոչ նրանք»։
Մանրամասները՝ տեսանյութում։