Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Բաքվի և Երևանի միջև միջնորդ դառնալու իր նախաձեռնության մասին։ Այդ հայտարարությունը նա արել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած հանդիպման ժամանակ, Интерфакс-ի փոխանցմամբ՝ գրում է իրանական Tasnim պարբերականը:
«Իսլամական Հանրապետությունը (Իրան) պատրաստ է իր հսկայական հնարավորություններն օգտագործել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև վեճելի հարցերի լուծման համար», – պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Ռաիսին:
Ավելի վաղ Armenia Today-ը գրել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նույն հանդիպմանը «պարզ հասկացրել է», որ պատմական սահմանների, տարածաշրջանային աշխարհաքաղաքականության և Իրան-Հայաստան տարանցիկ երթուղիների ցանկացած փոփոխություն անթույլատրելի է: