Սոֆիայի երկրագիտական թանգարանում մինչև նոյեմբերի 30-ը անցկացվում է «Պամետ» (հայ.՝ հիշողություն)՝ նվիրված Օսմանյան կայսրությունից Ցեղասպանությունից փախած և Բուլղարիայում ապաստան գտած հայերին։ Միջոցառումը նվիրված է Հայաստանի և Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Այս մասին հայտնում է հայ-ամերիկյան The Mirror-Spectator պարբերականը։
Ցուցահանդեսում ներկայացված են հազվագյուտ ձեռագործ աշխատանքներ, գրքեր և ցեղասպանության զոհերի անձնական հուշեր: Ցուցանմուշներից շատերը փոխառվել են այն մարդկանց կողմից, որոնց նախնիները փախել են 1918-1922 թվականների հույն-թուրքական պատերազմից։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Սոֆիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանի հովանու ներքո:
Ցուցահանդեսի բացմանը ներկա է եղել ավելի քան 100 մարդ, որոնց թվում են բուլղարացի պետական գործիչներ, ինչպես նաև Պլովդիվի հայկական եկեղեցու ծխական քահանա հայր Հրաչ Մուրադյանը, նշում է պարբերականը:
Ավելի վաղ Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ուղերձում հայտարարել էր, որ Բուլղարիան կշարունակի մնալ հայ ժողովրդի լավ բարեկամն ու գործընկերը: