Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա: Այս մասին Սամարղանդում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա հիշեցրել է, որ «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ։ «Այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա»,- ընդգծել է Սիմոնյանը։
Սիմոնյանը մատնանշել է Հայաստանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի և Ռուսաստանի կառավարության փոխնախագահի որոշումը, ըստ որի՝ վերականգնված և կառուցված տրանսպորտային ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնցով անցնում են։
«Ցավոք, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստը շահարկելը դարձել է Ադրբեջանի քաղաքականությունը»,- ասել է Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Սիմոնյանը նշել է, որ թեև Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարության մեջ հստակ արձանագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂ գոյություն չունի։ Նա նաև ընդգծել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական հոգևոր և մշակութային-պատմական ժառանգության պահպանման խնդիրը։
Հայաստանի խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաև ռազմագերիների ազատ արձակմանը։ Նա հիշեցրել է, որ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը ռազմագերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, չնայած այն հանգամանքին, որ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունները ներառում էին առանց բացառության բոլոր գերիների փոխանակումը, իսկ այժմ ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը:
«Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները և որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները»,- ասել է Սիմոնյանը և հավելել, որ հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ գերակա խնդիրն է և Ադրբեջանից ակնկալում են գործուն քայլեր` խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ:
Starbucks-ի աշխատակիցների գործադուլը կտարածվի ԱՄՆ քաղաքներում
Starbucks սրճարանների ցանցի աշխատակիցների՝ դեկտեմբերի 20-24-ն աշխատանքային պայմանները բարելավելու պահանջով հայտարարված գործադուլը կտարածվի ամերիկյան ևս երեք խոշոր քաղաքներում, հայտնել է...