Մենք այստեղ ենք, և դուք ստիպված եք համակերպվել այդ փաստի հետ: ԱԺ նիստի ժամանակ, դիմելով խորհրդարանին, իշխող ուժին, այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա ներկայացրեց, թե ինչու է ԱԺ նիստերը տևական ժամանակ բոյկոտած խորհրդարանական ընդդիմությունը կրկին վերադարձել ԱԺ:
Դիմելով իշխող ուժին՝ նա շեշտեց, որ ԱԺ-ն իրենց սեփականությունը չէ:
Այնուհետ, դիմելով ժողովրդին, Ա. Վարդանյանն ասաց. «Երկար ժամանակ բոյկոտում էինք նիստերը, որովհետև փողոցում էինք պայքարում այս իշխանության կործանարար քաղաքականության դեմ: Հիմա փողոցում ժամանակավոր դադար է, և մենք լիարժեք օգտագործելու ենք այս գործիքակազմը: Մենք այստեղ ենք մեր օրակարգով, որը հուզում է ՀՀ և ԱՀ քաղաքացիներին: Հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակաշրջանում այս իշխանությունը սպառնալիք է պետականության ու հայկականության համար: Այս իշխանությամբ Հայաստանն ու Արցախն ապագա չունեն, ապագա չունի մեր ժողովուրդը: Մենք այստեղ ենք՝ թույլ չտալու, որ կործանարար ընթացքն անշրջելի դառնա»:
Մանրամասները՝ տեսանյութում: