ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Բենիկ Գալստյանը։
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի, բեկանեց ստորադաս դատարանի որոշումը և Գերասիմ Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինեց 10 միլին ՀՀ դրամ գրավով։
Գերասիմը շուտով կլինի ազատության մեջ»,-գրել է Գալստյանը։
Վարդանյանը մեղադրվում է 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգություններ կազմակերպելու և լրագրողի աշխատանքը խոչընդոտելու մեջ:
Նշենք, որ մայիսի 2-ին Գերասիմ Վարդանյանը Մալաթիա վարչական շրջանում անհնազանդության գործողությունների ժամանակ է արգելանքի վերցվել: