«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝ Վաչիկ Սաղաթելյանի դեմ 2 քրեական գործ կա հարուցված։
Թերթի՝ քննչական կոմիտեից հարցին ի պատասխան գրել են․ «Գեղարքունիքի մարզի Գեղամավանի համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց կողմից, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի օրինական շահերին 7 մլն 951 հազար 250 ՀՀ դրամ գումարի գույքային վնաս պատճառելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ 2020թ․ ապրիլի 23-ին ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
2020թ․ մայիսի 18-ին Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի նախկին ղեկավարը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել։ Նախաքննության ընթացքում որպես վկա հարցաքննվել է 2016թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղամավան համայնքը ղեկավարած Վաչիկ Գուրգենի Սաղաթելյանը: Նախաքննությունը շարունակվում է»։