Դեկտեմբերի 5-12-ն ընկած շաբաթվա ընթացքում COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմել է 53, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նախորդ անգամ՝ դեկտեմբերի 5-ին, նախարարությունն արձանագրել էր 91 դեպք, այսինքն՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդության դեպքերը նվազել են 41%-ով։
Համաճարակի սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445 881-ի։ Մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ի բարդություններից մահացել է 8712 մարդ։ COVID-19-ով բուժվում է 247 մարդ։
Համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է 435 060 մարդ, որից 89-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։ Համաճարակի սկզբից անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 3 240 491։
Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ դեկտեմբերի 12-ի դրությամբ իրականացվել է 2 276 783 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվել է 1 155 521 մարդ, երկրորդ դեղաչափով՝ 1 030 687, բուստերով՝ 84 450 մարդ։