Հերոս հրամանատար, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանն անմահացավ հայրենիքը պաշտպանելիս՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։
Դեռ 16 տարեկանում, կիսատ թողնելով ուսումը, նա հոր հետ կամավորագրվում է Արցախյան առաջին ազատամարտին։
Սերգեյ Շաքարյանն իր գիտելիքներով նպաստել է ՀՀ ԶՈւ տարբեր ստորաբաժանումների ձևավորմանը։ 30 տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Նա կյանքը մեկ օր անգամ առանց ծառայության չէր պատկերացնում։
«Շատ քիչ էր տանը մնում։ Նա զինվորներին ավելի շատ էր ուշադրություն դարձնում, քան մեզ»,-պատմում է որդին՝ Սլավա Շաքարյանը։
Խստապահանջ, բայց չափազանց սրտացավ հրամանատարն ամենավճռորոշ պահերին մշտապես զինվորների հետ էր։ Նրա դերը մեծ էր նաև 44-օրյա պատերազմի ժամանակ․ նա կանխորոշել ու ձախողել է թշնամու գործողությունները։ Սերգեյ Շաքարյանին հաջողվել է կասեցնել Վարանադայի ուղղությամբ տարվող բոլոր լայնամասշտաբ գործողությունները ու չընկրկել թշնամու առջև։
Մանրամաասները՝ «Զինուժի» տեսանյութում։