Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը կազմել է 37, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նախորդ անգամ՝ դեկտեմբերի 12-ին, նախարարությունն արձանագրել էր 53 դեպք, այսինքն՝ երկու շաբաթվա ընթացքում հիվանդացությունը նվազել է գրեթե 43%-ով։ Համաճարակի սկզբից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444 482-ի։
Գրանցվել է կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Ընդհանուր առմամբ՝ համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի բարդություններից մահացել է 8716 մարդ։ COVID-19-ով բուժվում է 232 մարդ։ Համաճարակի սկզբից ապաքինվել է 435 162 մարդ, որից 46-ը՝ վերջին շաբաթվա ընթացքում։
Համաճարակի սկզբից անցկացված թեստերի ընդհանուր թիվը 3 մլն 242 հազար 901 է։ Առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ դեկտեմբերի 26-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 2 մլն 279 հազար 743 պատվաստում։ Պատվաստվածների ընդհանուր թվից առաջին դեղաչափով պատվաստվել է 1 156 287 մարդ, երկրորդով՝ 1 031 771 մարդ, բուստերով՝ 85 459 մարդ։