Հայաստանում փետրվարի 6-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ին կբարձրանա 5-8 աստիճանով։ Քամին արևմտյան է՝ 3-5 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ:
Երևանում փետրվարի 6-ի ցերեկը կդիտվի ամպամած եղանակ, սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Մայրաքաղաքում ցերեկն սպասվում է +5-ից +7 աստիճան տաքություն։
Արցախում օդի ջերմաստիճանը ցերեկն սպասվում է +8-ից +12; գիշերը՝ -1-ից +2: