Հայկական կողմն աշխատում է խաղաղության պայմանագրի հստակ լինելու վրա: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ Խաղաղության պայմանագիրն ընդհանրապես նրա մասին է, որ ամեն ինչ հնարավորինս հստակ լինի:
«Գիտեք, որ մենք կողմ ենք, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով մեր առնվազն երեք տարվա փորձը: Եվ նաև հնարավորինս ամեն ինչում՝ հստակություն: Հայկական կողմի մոտեցումը սա Է և այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասաց նա:
ԱԽ քարտուղղարն ասաց, որ Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև:
«Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա»,- ասաց Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: