Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազության մամուլի քարտուղար Արևիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վիգեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել: Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, նախկին նախարար Սարգսյանի հանձնարարությամբ 2018-ին նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև նախարարության համակարգի զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Վիգեն Սարգսյանին, ինչպես նաև ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի 5 անդամների մեղադրանք է առաջադրվել:
Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր իրեն հասցեագրված մեղադրանքին։ Նա ընդգծել էր, որ Դատախազությունը զրկել է օրինական իրավունքներս պաշտպանելու հնարավորությունից։