ՊՆ նախկին շենքի մոտ տեղի ունեցած գործողությունների շրջանակում 22 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին Armenia Today-ին հայտնեց ոստիկանության ԶԼՄ և հասարակայնության հետ կապեերի վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ոստիկանները մտել են Աշտարակի խճուղու վրա գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ բնակվում են ազատամարտիկների ընտանիքներ։ Բնակիչների խոսքով՝ ոստիկաններն իրենց ուժով հանել են շենքից՝ ասելով, որ շենքում անօրինական են բնակվում: