Վարդենիսում լարված իրավիճակ է, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատողները բողոքի ակցիա են իրականացնում: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ակցիայի պատճառը օրեր առաջ տեղի ունեցած ձերբակալություններն են: Աշխատակիցները Վարդենիսի ոստիկանության բաժանմունքի առջև են:
Հիշեցնենք, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի տնօրենը և մի խումբ աշխատակիցներ ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին այն բանի համար, որ իրենց հիվանդանոցի բուժվողների նկատմամբ իրականացրել է մի շարք ապօրինություններ։
Մասնավորապես, ՆԳՆ-ից հայտնել էին, որ հիվանդներից մեկը տնօրենի խոզանոցում կատարում է մաքրման աշխատանքներ, նաև տնօրենի հանձնարարությամբ հիվանդները տնտեսական աշխատանքներ են կատարում տուն-ինտերնատի աշխատակիցների փոխարեն: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ տնօրենը բուժվողներին ենթարկել է խոշտանգման և հանձնարարել, որ նրանց չտրամադրեն հասանելիք ծխախոտի չափաբաժինը և օրվա ճաշացանկով նախատեսված սնունդը: Նշվել էր նաև խոշտանգման դեպքի մասին: