ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նա ձերբակալվել է, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է:
Նշվում է, որ նույն օրը մեղադրանք է ներկայացվել Խաչատուրովին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է, հայտնում է դատախազությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ենթարկել Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին։ Ըստ ԶԼՄ-ների՝ գԽաչատուրովը կալանավորվել է խորհրդարանում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման արդյունքում։
Ավելի ուշ Armenia Today-ին Գրիգորի Խաչատուրովին պաշտպանը հայտնեց, որ նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Նա հայտնեց, որ Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը կքննվի Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ ժամը 12։00-ին։