Որպես ժողովրդավար երկիր և երկիր, որի համար թափանցիկությունը շատ կարևոր է, մենք ասել ենք և ասում ենք, որ ՌԴ-ի դեմ սանկցիաների կիրառման հարցում թափանցիկ ենք։ Այս մասին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցներին ՀՀ-ի չմիանալու մասին հարցին։
«Փոխվում են լոգիստիկ շղթաները, փոխվում են հարաբերությունները՝ ոչ միայն ԵՄ-ից դեպի Հայաստան ներկրումներն են ավելացել, այլև Հայաստանից արտահանումներն են ավելացել դեպի ԵՄ և դա նաև այն պատճառով, որ մենք հետաքրքրված ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Ինչ վերաբերում սանկցաները շրջանցելու հետ կապված խոսակցություններին, պետք է ընդգծեմ, որ դրանք ավել չեն, քան խոսակցությունները»,-հայտարարել է Փաշինյանը՝ օրինակ բերելով, որ անցած տարվա գարնանը արևմտյան մի սեփականատեր Հայաստանի Հանարապետութունից իր տիրապետության տակ վերցրել ՌԴ ավիաընկերություններից մեկի կողմից օգտագործվող օդանավ։
«Սա կարծում եմ այն ամենաուղիղ և պարզ օրինակն է, երբ մենք ցույց ենք տվել, որ հարգելով մեր բոլոր հարաբերությունները, հարգելով մեր բոլոր գործընկերներին, գործողությունների և գործունեության օրինականությունն ունի սկզբունքային նշանակություն։ Ես չեմ կարծում, որ նման դեպք ունեցող երկրին կարելի է որևէ այլ ստվերային հանգամանքի մեջ մեղադրել»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ պետք է նաև համակ ուշադրությամբ հետևել իրադարձություններին, որպեսզի օգտակար լինել նաև մասնավոր հատվածին, որը նրանք ևս կարողանան այնպիսի գործունեություն ծավալել, որ չփչանի հայկական կողմի հարաբերությունները իր որևէ գործըներոջ հետ։