Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ՝ ուղերձում ընդգծելով, որ ակնկալում է կառուցողական երկխոսության և ռազմավարական փոխշահավետ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ ակտիվ համատեղ աշխատանքի շարունակականություն»,- հայտնում է ՀՀ կառավարությունը։
Վարչապետը վստահություն է հայտնել, որ դա բխում է երկու երկրների ժողովուրդների և պետությունների հիմնարար շահերից, ինչպես նաև կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության, կայունության և անվտանգության ապահովմանը։
«Ցանկանում եմ երախտագիտությամբ նշել Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև` մեր երկրների ժողովուրդների դաշնակցային ավանդույթների, դարավոր բարեկամության և փոխադարձ աջակցության վրա հիմնված հարաբերությունների ամրապնդման գործում։ Պետական սոցիալ-տնտեսական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, նպատակներին և խնդիրներին հասնելու կարողությամբ Ձեզ արժանի հարգանք եք վայելում»,- նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ուղերձում Միխայիլ Միշուստինին մաղթել է ամենայն բարիք, քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում։