2023թ. փետրվար ամսին Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է առավել քան 130 հազար մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Ընդգծվում է, որ սա լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատ։ Մանսավորապես, 2019թ․ այցելել է 96 հազար զբոսաշրջիկ, 2020-ին՝ 107 հազար, իսկ 2022թ.` 72 հազար զբոսաշրջիկ։
Ըստ կոմիտեի տեղեկությունների, ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է այցելել առավել քան 290 հազար զբոսաշրջիկ։
Նշվում է նաև, որ 2023 թվականի փետրվար-հունվար ամիսների ընթացքում դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների աճ գրանցած հինգ երկրներն են Ռուսաստանը (52%), Վրաստանը (12%), Իրանը (5%), ԱՄՆ-ն (1%) և Գերմանիան (1%):