Մարտի 16-ին տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, հայտնում է ԱԻՆ-ը։
Օջախը գտնվել է 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:
ԱԻՆ-ի տեղեկություններով՝ երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։