Հայկական առողջարանային քաղաք Ծաղկաձորում մարտի 17-ին բացվել է ռուսական կենտրոն, հայտնում է Երևանի Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական մասի համանախագահ Յուրի Վորոբյովը բացման արարողության ժամանակ հույս է հայտնել, որ կենտրոնը թույլ կտա բոլորին «դիպչել» ռուսական մշակույթին։
«Մենք անում ենք հնարավորը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամությունն ամրապնդելու համար, որպեսզի մեր երկրներն ու ժողովուրդները նույն ճանապարհով քայլեն»,- ասել է նա։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն ընդգծել է ռուսաց լեզվի անհրաժեշտությունը ոչ միայն հաղորդակցության, այլև ժողովուրդների և երկրների միջև մշակութային, գործարար և կրթական կապերի հաստատման համար։
«Կենտրոնի բացումը կարևոր և անհրաժեշտ նախաձեռնություն է՝ ուղղված մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Արշակյանը։
Ծաղկաձորում բացված ռուսական կենտրոնն արդեն 9-րդն է։ Նման հաստատություններ գործում են Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Իջևանում, Քաջարանում, Հրազդանում՝ Մալիշկա և Վարդաձոր բնակավայրերում։ Այս տարի նախատեսվում է ռուսական կենտրոններ բացել Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում։