ԱԺ-ում լարված իրավիճակ ու վեճ սկսվեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ։
«Դուք շատ կլսեք մարդկանց, ովքեր քարկոծում են խաղաղությունը՝ բայց դրա հետ մեկտեղ հարստացել են բանակի հաշվին։ Դուք շատ կլսեք մարդկանց, ովքեր իրենց շեֆերի փաստաբաններն են։ Այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել էին Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր են։ Պարոն Մինասյան, դուք վարչապետ եք եղել, ձեր վարչապետը եղել է Հովիկ Աբրահամյանը, Հովիկ Աբրահամյանի տունը ձեր ճաշակո՞վ է»,- իր խոսքն ուղղելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ասաց Ալեքսանյանը։
ԱԺ-ում մթնոլորտը լարվեց, հնչեցին մեղադրանքներ, ԱԽ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը պատժամիջոցներ կիրառեց՝ ընդդիմադիր մի շարք պատգամավորների զրկելով ձայնի իրավունքից։
Մանրամասները՝ տեսանյութում։