Աղետալի երկրաշարժից հետո Թուրքիան Մարգարայի կամուրջը մեր բեռների, փրկարարների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը։ Այս մասին այսօր կառավարության ծրագրի կատարողականը ներկայացնելու ժամանակ ԱԺ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։
«Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանն իրոք կբացվի, և հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման հիմք կստեղծվի»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։