Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհը, որն ապրիլի 1-ից արդեն երթևեկելի է, ամբողջությամբ պատրաստ կլինի մայիսի վերջին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նա հայտնել է, որ դեռ անելիքներ կան:
Ավելի վաղ ՏԿԵ խոսնակ Սոնա Հարությունյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանն Արցախին կապող այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից արդեն երթևեկելի կլինի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության մասին: Նա հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն ՀՀ տարածքով և ՀՀ սահմանապահ զորքերը ստանձնելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությունը։
«Ըստ օգոստոսին տեղի ունեցած պայմանավորվածության՝ Կոռնիձորից Ստեփանակերտ ճանապարհն անցնում էր Հայաստանով, ապա Ադրբեջանով, ապա կրկին Հայաստանով։ Այն պետք է գործեր մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը։ Այժմ ճանապարհը կանցնի միայն Հայաստանով»,-հավելել էր Փաշինյանը: