Երգչուհի Քեթի Փերին Չարլզ III-ի թագադրման ժամանակ իր պահվածքի պատճառով քննադատության թիրախում է հայտնվել։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն։
Երգչուհին շոու-բիզնեսի այն սակավաթիվ աստղերից մեկն է, որը հրավիրված է եղել արարողությանը։ Փերին պատիվ է ունեցել ներկա գտնվել նաև տոնակատարության պաշտոնական հատվածին ՝ աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայտնի քաղաքական գործիչների և թագավորական ընտանիքների ներկայացուցիչների հետ։
Մյուս հյուրերի ֆոնին երգչուհին առանձնացել է ոչ միայն իր և ոչ միայն իր հանդերձանքով, այլև վարքով: Քննադատները կարծում են, որ Փերին չափազանց թեթև է վերաբերվել միջոցառմանը։ Նա անվստահ է քայլել բարձրակրունկներով, անընդհատ սելֆիներ է արել, բացի այդ՝ հանուն մեկ լուսանկարի նույնիսկ կանգնել է Ուինսթոն Չերչիլին նվիրված հուշաքարի վրա: