Հայաստանի Հանրապետության տարածքում մայիսի 14-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 16-ի և 18-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մայիսի 14-ի գիշերն առանձին վայրերում ինտենսիվ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։ Մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ը՝ նաև մառախուղ։ Մայիսի 16-ի և 18-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը՝ 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում մայիսի 14-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում այսօր սպասվում է +13-ից +17 աստիճան տաքություն, մայիսի 15-ի գիշերը +3-ից +8, ցերեկը՝ +12-ից +16 աստիճան տաքություն։ Մայիսի 16-18-ն Արցախում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։ Մայիսի 18-ից ցերեկը սպասվում է մինչև +23 աստիճան տաքություն։