Մայիսի 14-ին Հաղպատի վանական համալիրի պարսպի աշտարակը մասամբ փլուզվել է, հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գերատեսչությունից մանրամասնում են, որ քարերը տեղի ուժերով հեռացվել են ճանապարհից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մասամբ փլուզվել է պարսպի աշտարակներից մեկի (20 քմ)՝ մոտ 12 քմ հատվածը. առկա է մնացած հատվածի փլուզման վտանգ. տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը։