Ադրբեջանի համար Սյունիքով անցնող ճանապարհի ապաշրջափակումից հետո առաջացող հնարավոր ռիսկերի մասին Սյունիքի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ի պատասխան Armenia Today-ի հարցին ասաց. «Մենք դրա մասին չենք մտածել և ժամանակ չենք ունեցել ռիսկերը պլանավորելու համար»։
Նա ավելացրեց, որ հենց որ ստույգ տեղեկատվություն լինի մարզով անցնող ճանապարհի ապաշրջափակման մասին, իշխանությունները կկարողանան գնահատել օգուտներն ու ռիսկերը։
«Այն, որ երկաթգիծ կարող է լինել, իհարկե, մեզ համար շատ կարևոր է։ Դա շատ կարևոր է նաև տնտեսական տեսանկյունից»,- հավելեց Ղուկասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: