Մասնակի փլուզվել է «Դաշտադեմ Ամրոց» պատմամշակութային արգելոցի` կենտրոնական մուտքից աջ գտնվող պարսպի հատվածը, Հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից։
Գերատեսչությունը հայտարարել է, որ փլուզմսն հետևանքով տուժածներ չկան, տարվում են վերականգնման աշխատանքներ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միջոցներ է ձեռնարկում փլուզված հատվածը վերականգնելու, ինչպես նաև հետագա փլուզումը կանխելու ուղղությամբ։