Սոչիում հունիսի 16-ին տեղի ունեցած խառը մենամարտերի АСА 159 մրցաշարում՝ թեթև քաշային կարգում, Էդուարդ Վարդանյանն ACA Grand Prix-ի եզրափակչում հաղթել է Ղազախստանի ներկայացուցիչ Արտյոմ Ռեզնիկովին և իր հաղթանակը նվիրել արցախցիներին։
Մենամարտը տևել է երեք ռաունդ և ավարտվել տեխնիկական նոկաուտով՝ հօգուտ Վարդանյանի։
«Իմ հաղթանակը նվիրում եմ 120.000 հայերին, ովքեր այժմ գտնվում են Արցախում՝ շրջափակման մեջ։ Միասնությունը ծնում է ուժ, ուժը ծնում է օրենք»,- ասել է Վարդանյանը։
Այս մենամարտից հետո Վարդանյանը խառը մենամարտերում ունի 25 հաղթանակ և 4 պարտություն։
Եղանակը Հայաստանում և Արցախում դեկտեմբերի 22-ին
Հայաստանի մարզերում դեկտեմբերի 22-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Երեկոյան ժամերին առանձին...