Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունը ԱԺ նախագահին է ներկայացրել նախագիծ, որի ընդունման դեպքում կդադարեցվեն Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները։
Ըստ նախագծի՝ Թովմասյանին պաշտոնից հեռացնելու համար կա մի քանի պատճառ։ Որոշման նախագծում նշված է, որ ԱԺ գործունեության ընթացքում անցկացված 46 խորհրդի նիստերից պատգամավորը մասնակցել է միայն 8-ին։ Դա հանգեցրել է նրան, որ այդ նիստերից 38-ը չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի։
Նշվել է պատգամավորին պաշտոնից ազատելու մեկ այլ պատճառ նույնպես։ Ըստ նախագախի, Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ լինելու հետ մեկտեղ Թովմասյանը բազմիցս անտարբեր կեցվածք է դրսևորել հազարավոր ՀՀ քաղաքացիների արժանապատվությունը վիրավորելու և ատելության խոսքի նկատմամբ, ինչով նպաստել է դրանց կրկնությանը։
«Քաղաքացիական պայմանագրից» խորհրդարանում այս թեմայով հիմնական զեկուցողը կլինի Հովիկ Աղազարյանը, պարզաբանել են ԱԺ մամուլի ծառայությունից։
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ պատգամավորների բողոքն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում խորհրդարանի նախագահը պետք է նշանակի հանձնաժողով, որը կքննարկի այն։ Երկու շաբաթ է տրվում քննարկման համար։ Հաստատվելու դեպքում Թովմասյանի հրաժարականի հարցը երկու աշխատանքային օրվա ընթացքում կընդգրկվի Ազգային ժողովի օրակարգ, ապա պատգամավորները պետք է կողմ քվեարկեն հրաժարականին։
Թովմասյանին հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հեռացնելու «Քաղաքացիական պայմանագրի» ծրագրերի մասին լուրեր էին տարածվել դեռ մայիսին։ Թովմասյանը Մարդու իրավունքների հանձնաժողովը ղեկավարել է 2021 թվականի օգոստոսին։