Գործ ունենք մի նախագծի հետ, որով քրեական արդարադատության ոլորտն աղավաղվում է, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան խմբակցության» քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է զղջման ինստիտուտը կիրառել նաև ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։
Նախագծով քրեական հետապնդման մարմինները, մարդասիրության սկզբունքից ելնելով, հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, հնարավորություն կունենան խիստ բացառիկ դեպքերում կիրառել այդ խրախուսական նորմը նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Նպատակը բեռնաթափելն է քրեական հետապնդման մարմիններին, նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:
Ըստ Մինասյանի՝ նախագիծը հակասում է նաև Սահմանադրության նորմերին։
Մանրամասները՝ տեսանյութում։