Հայաստանը չի կարող որոշել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը, իր ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է լինեն բանակցության կողմ և մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում այն տրամաբանությամբ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությամբ, Բաքու- Ստեփանակերտ երկխոսության ֆորմատով՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում»,- նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։