ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Երևան մեկնող և Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանը կալանավորվել է, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի Դատախազությանը։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Խաչատրյանին նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված 2013 թվականի նոյեմբերի 12-ից։
Նշվում է, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք ներկայացվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) և 107-րդ (բնակչության տեղահանում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանցի զինվորականները բերման են ենթարկել արցախցի 68-ամյա մի բնակչի, որը ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ մեկնում էր Երևան՝ բուժման նպատակով։ Տղամարդուն ձերբակալել են Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում։