Ռումինիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վաղարշակ Քեյանը (48 կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել, հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։
Հուլիսի 27-ին Եվրոպայի պատանիների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արեն Խառատյանը պարտության էր մատնել թուրք մրցակցին։
ուլիսի 25-ին բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող Առնո Դարչինյանը հաղթել էր թուրք մրցակցին։
Հուլիսի 25-ին հայտնել էինք Եվրոպայի առաջանությունում մեր մարզիկների ֆանտաստիկ հաղթանակների մասին։ Հուլիսի 23-ին Ռումինիայի Եվրոպայի պատանիների առաջնությունում Ալիկ Կճոյանը 5։0 հաշվով հաղթել էր ադրբեջանցի բռնցքամարտիկ Ասլանլի Կանանին։ Հուլիսի 23-ին հայտնել էինք նաև, որ առաջնությունում Հայաստանը ներկայացնող հայ մարզիկներ Արեն Խառատյանը, Տիգրան Հովսեփյանը և Ռուստամ Նամոյանը հաղթել էին մրցակիցներին։